ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.03.2017 | 00:11

Տե՛ր, պարգևի՛ր ինձ Դավթի լացն ու Երեմիայի ողբը, Պետրոսի հառաչումը և պոռնիկ կնոջ արցունքների հորդառատ վտակը, որպեսզի օր ու գիշեր լացեմ անդադար, որ արժանանամ սրբվելու ախտից ու թարախից, ազատվեմ որդնած վերքերից, թեթևանամ բազմաբեռ չարիքներից և դասվեմ Քո սրբերի շարքում:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ